Պենտագոնը կվերլուծի ամերիկացի զինվորականների գտնվելու վայրի մասին տեղեկությունները
Պենտագոնը կվերլուծի ԱՄՆ-ի զինվորականների գտնվելու վայրը ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է երկրի Պաշտպանության նորանշանակ նախարար Լլոյդ Օսթինը:
Նրա հայտարարությունը հրապարակվել է Պենտագոնի կայքում:
Միաժամանակ նախարարը հավելել է, որ վերլուծության ընթացքում Պենտագոնը խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների հետ:
Հայտարարության մեջ նշված չեն ամերիկյան ուժերի բաշխման կոնկրետ հնարավոր փոփոխություններ:
Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը սառեցնում է Գերմանիայում իր զինվորականների վերաբաշխման նախագիծը: