Անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել
Հասարակություն

«Ես նման տիգրանաշենցի չեմ ճանաչում․․․ օդի մեջ եղած խոսակցություն է»․ Պարույր Սևակի համայնքապետի Ժ/Պ-ն՝ Տիգրանաշենը դատարկելու և թշնամուն հանձնելու մասին

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի` Արարատի մարզ կատարած այցի ժամանակ, վերջինս առանձին հանդիպում  է ունեցել մարզային  ղեկավարների հետ ու քննարկել Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը:

Թե կոնկրետ ինչ ուղղությամբ է ընթացել զրույցը, թերևս դեռ կբարձրաձայնվի, բայց փաստ այն է, որ դրանից հետո՝ Տիգրանաշենի ավելի քան 180 բնակիչների շրջանում սկսել են խոսակցություններ պտտվել, որ Փաշինյանի կողմից հրահանգվել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի այն հանձնվի թշնամուն:

Չնայած գյուղում շրջանառվող այս խոսակցություներին՝ Պարույր Սևակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Ստեփանյանը չի հանդիպել որևէ մի տիգրանաշենցու, որից նման մտահոգություն լսած լինի։

«Ես նման տիգրանաշենցի չեմ ճանաչում, որ նման հարց բարձրացրած լինեին, եթե ասեին՝ այլ կերպ կշարժվեինք, բայց չկա իմ մոտ նման մարդու անուն, որը կարող էր նման հարց բարձրացրած լինել։ Ես չգիտեմ՝ ո՞վ է և ո՞ւմ է ահազանգել, բայց մենք նման տեղեկություն չունենք»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Լյուդվիգ Ստեփանյանը։

Նա վստահ է որ Տիգրանաշենը դատարկելու կամ մարդկանց տարհանելու հետ կապված խոսակցություն չի կարող եղած լինել։ Ըստ նրա՝ սա օդի մեջ եղած խոսակցություն է, որը չի կարող մեկնաբանել։

«Հարգելի՛ս, ես նման տեղեկություն չունեմ: Ես ինչպե՞ս կարող եմ ասել, որ եղել է նման բան։ Ես վստահ եմ, որ այս ամբողջն ապատեղեկատվություն է»,-ասաց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ ինքն ընդամենը մի քանի օր պետք է պաշտոնավարի, քանի որ ժամանակավոր պաշտոնակատար է։ 

Հիշեցնենք նաև, որ դեռ հունվարի սկզբին մամուլում տարածվել է վերլուծություն, ըստ որի՝ մտավախություն կար, որ Շուռնուխ գյուղից հետո թշնամուն է հանձնվելու Տիգրանաշենը։

Հեղինակները վկայակոչում էին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) դեռևս մեկուկես ամիս առաջ հրապարակած հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակին գրված է, որ Երասխից բացի նաև Պարույր Սևակ գյուղում են անցակետ տեղադրելու․․․

Արմինե Մկրտումյան