Ուզում են սեւացնել արդյունքները… ընտրակեղծիքների կադրերը մոնտաժված են. Հ.Աբրահամյան
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիքների վերաբերյալ կադրերը մոնտաժված են եղել:
Այսօր Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ, «Այո»-ի կենտրոնական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով սոցիալական ցանցերում տեսել է կադրեր, որոնք տարածել են շահագրգիռ մարդիկ:
«Ուզում են սեւացնել, ստվերել ընտրությունների արդյունքները, եւ դա որեւէ հիմք չի, քանի որ տեխնիկայի պայմաններում տարբեր նկարներ են ստեղծում, գցում են սոցցանցեր: Այո, կարծում եմ, որ դրանք մոնտաժված էին, դրա համար թող պետական մարմինները ստուգեն: Եթե խախտումներ լինեն, խախտողները կպատժվեն»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ մինչ հանրաքվեն իրենց համախոհներից պահանջել են «արջի ծառայություն» չմատուցել: