9 միլիարդ դոլար պարտք...
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«9 միլիարդ դոլար պարտք...Որից մոտ երկուսն ավելացրել է Նիկոլի կառավարությունը։ 2 միլիարդ դոլար գումար է բերվել Հայաստան վերջին երկու տարիների ընթացքում, բայց Հայաստանում տնտեսության բոլոր ոլորտներում նկատելի նվազում է։
Չկա գեթ մեկ ոլորտ որում մենք առաջընթաց ենք արձանագրել, չկա։
Սա խոսում է միայն մեկ բանի մասին. երկու միլիարդ դոլարը մխսվել է։ Ծախսվել է սխալ, անարդյունավետ, չի ստեղծել որևէ հավելյալ արժեք։ Մարդկանց կյանքը բարելավելու համար մարդկանց հաշվին պարտք վերցված գումարը տվել է զրոյական արդյունք։
Այսօր էլ վերցվող պարտքերը ապահովելու են միմիայն պետ աշխատողների աշխատավարձը և կենսաթոշակների վճարումը։ Այսինքն՝ կրկին չի ստեղծելու որևէ հավելյալ արժեք։
Մենք վստահ քայլերով գնում ենք դեպի տնտեսական կոլապս։ Եվ սա Նիկոլի վեջը չէ, քանզի նա թքած ունի ապագայի վրա։ Իրեն պետք է մի քիչ էլ դիմանալ որպեսզի թուրքական պլանը ավարտի հասցնի և գնա...»: