«Դուք էլ կամաց-կամաց կսովորեք ու կդաստիարակվեք». Գ.Սահակյանը` Փոստանջյանին
2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը, երբ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ելույթ էր ունենում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զրուցում էր պատգամավորների հետ:
ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց Զարուհի Փոստանջյանին և հորդորեց չխանգառել:
«Լավ չի չէ՞, որ խանգարում են»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Գալուստ Սահակյանն էլ նկատեց, որ բացի Փոստանջյանից դահլիճում, որևէ մեկը չի խանգառում:
«Բայց ոչինչ, դուք էլ կամաց-կամաց կսովորեք ու կդաստիարակվեք, լուռ նստեք և թողեք պատասխանի»,- ասաց Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահի և պատգամավորի վեճին միացավ նաև ելույթ ունեցող Պավել Սաֆարյանը. «Տիկին Փոստանջյան, դուք տրամադրված եք ինձ խանգարելո՞ւ»:
Գալուստ Սահակյանն էլ հորդորեց Պավել Սաֆարյանին չանհանգստանալ. «Ոչինչ, շարունակեք, մի րոպեից կանցնի»,- ասաց նա: