Էդեն Ազարը նորից վնասվածք է ստացել․ նա բաց կթողնի 4-6 շաբաթ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը նորից վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է իսպանական AS սպորտային պարբերականը, Ազարը վերականգնվելու համար բաց կթողնի 4-6 շաբաթ։
Այդ դեպքում ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչին կայանալիք «Ատալանտայի» դեմ հանդիպումը, որը կկայանա փետրվարի 24-ին։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում Ազարը մասնակցել է ընդհամենը 8 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։