ԱԺ նախագահի հովանավորյալ Բեղլոյանը Թուրքիայի շահերի պաշտպանությամբ է զբաղվում. կենսագրական տվյալներ (տեսանյութ). ArmLur.am
Մի քանի օր է, ինչ համացանցն ակտիվորեն քննարկում է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, ապա արդեն լրագրողների հետ զրույցում Շուշի քաղաքն անվանեց Շուշա, այնուհետև ուղղեց իրեն։
ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց՝ փորձելով հասկանալ, թե ով է Անուշ Բեղլոյանը, ինչպես է հայտնվել խորհրդարանում եւ որ ամենակարևորն է՝ ում շահերն է պաշտպանում։ Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա մինչեւ պատգամավոր դառնալը, 2005-2009թթ. եւ 2016 թվականից եղել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի դասախոս (գործարար հաղորդակցություն եւ հասարակայնության հետ կապեր): 2008-2014թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար: 2014թ. մարտ-հոկտեմբեր` «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար: 2015-2018թթ.՝ «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում և կից տեսանյութում: