ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության հետ
Ամերիկացի մի խումբ սենատորներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ են ներկայացրել Կոնգրես՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված: Այս մասին գրում Ria.ru -ն՝ վկայակոչելով սենատոր Մարկո Ռուբիոյի հայտարարությանը:
Փաստաթուղթը կոչվում է «Ռուսաստանի Դաշնությանը չարամիտ գործունեության համար պատասխանատվության ենթարկելու մասին 2021 թվականի օրենքի նախագիծ»: Այն ներկայացնում էին սենատորներ Մարկո Ռուբիոն, Քրիս Կունսը, Բեն Կարդինը, Միթ Ռոմնին, Քրիս Վան Հոլլենը և Ռիչարդ Դուրբինը:
«Օրինագիծը նպատակաուղղված է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են միջազգային իրավունքի կոպիտ խախտումների մեջ», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: