Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ազգային անվտանգությանը սպառնացող 1-ին մեծ ռիսկը «Իմ քայլն» է, որն ԱԺ-ում է․ Աստղիկ Ավետիսյան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ արգելելով անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Այս փոփոխությունն իշխանական ուժի կողմից վստահաբար կներկայացվի որպես ապատեղեկատվության դեմ պայքարելու միջոց, մինչդեռ ակնհայտ է՝ թիրախում կրկին հայտնվել են լրատվամիջոցները և ազատ խոսքը։

«Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Աստղիկ Ավետիսյանը նշում է՝ նախ պետք է արձանագրել այն փաստը, որ այս պահին ԱԺ-ի իշխանական պատգամավորները և կառավարությունն առաջնորդվում են կեղծ օրակարգերով։

«Մեր երկրում առկա կարևորագույն խնդիրները մնում են չլուծված, բայց կեղծ օրակարգերով փորձում են հասարակությանը պահել ակտիվ շարժման մեջ։ Ինչ վերաբերում է հիմնավորմանը, որ բերում են այն մարդիկ, որոնք այս պահին ուզում են փոփոխություններ կատարել օրենքում և ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկ են տեսնում այստեղ, ապա պետք է առաջին հերթին արձանագրել, որ ազգային անվտանգությանը սպառնացող առաջին մեծ ռիսկը «Իմ քայլը» խմբակցությունն է, որն այս պահին ԱԺ-ում է։ Սա լուրջ ձևակերպում է, որն իրենց կողմից է տրվել, բայց իրենց կողմից մենք արդեն անվտանգ չենք։

Էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ խոսքի ազատության սահմանափակում, էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ ԶԼՄ-ների նկատմամբ հատուկ և խտրական վերաբերմունք, էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ օրենքի խախտում, որովհետև եթե այդ պատգամավորները, որոնց մի մասն, ի դեպ, լրագրողներ են, և իրենք առաջ են քաշում անանուն աղբյուրների ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունք՝ սահմանափակելով ԶԼՄ-ների հնարավորությունները, հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ 1234 որոշմամբ հստակ պաշտպանվել է անանուն աղբյուրների ինստիտուտը և դրա կարևորությունը ԶԼՄ-ների գործունեության մեջ։

Այս օրերին պարզ էր, որ որոշ տելեգրամյան ալիքներ, բլոգներ կամ տիրույթներ վերահսկելի չեն: Ամբողջ մտածածն այն է, որ սահմանափակվեն գործող լրատվամիջոցների այն հնարավորությունները, որ իրենք չկարողանան հղում տալ հենց այդ կայքերին, իսկ ովքեր հղում տան, պատասխանատվություն կկրեն։ Սա խոսքի ազատության, ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակող դրույթ է, որն, ըստ էության, չպետք է հայտնվի ԱԺ-ում։

Անհասկանալի է, թե նման մեթոդներով ինչպես են իրենք ուզում պայքարել ԶԼՄ-ների դեմ տեղեկատվական այս դարաշրջանում, երբ ամեն օր սնկի նման աճում են համացանցային լրատվամիջոցները, մարդ-անհատները, որոնք դառնում են մեդիա և տեղեկատվություն ներկայացնողներ։ Ժուռնալիստիկան և տեղեկատվություն տարածողը դառնում են տարբեր տիրույթներում գործող մարդիկ, բայց նույն գործն են անում։

Տեսնում ենք, որ ժուռնալիստիկայի նկատմամբ մարդկանց վերաբերմունքն օրեցօր փոխվում է, որովհետև իրենք ավելի կարճ տեղեկատվություն ստանալու քայլերի են գնում, այսինքն՝ իրենք ավելի հեշտ սպառում են մեկ տողանոց տեղեկատվությունը, քան թե ամբողջական բովանդակային մեծ հոդվածները։ Այս երկուսն իրար հետ գոյություն են ունենալու այնքան ժամանակ՝ մինչև ամեն ինչ իր տեղը կընկնի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ընդգծում է՝ պետք է հստակ օրենք մշակենք, ոչ թե փոխենք օրենքի վերնագիրը, ինչպես «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դեպքում։

«Փորձեցինք փոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, անունը փոխեցինք և շատ ավելի վատ օրենք բերեցինք, այն արագ դարձրինք կիրարկման ենթակա, որտեղ օտարածին բազմաթիվ բառեր կան, որոնք ոչինչ չեն ասում: Փոխանակ օրենքները շատ ավելի հեշտ և մատչելի լինեն, դրանք գնալով ավելի դժվարանում են և դժվար օգտագործելի են դառնում նաև արտահայտման, ներկայացման և բացատրման տեսանկյունից։ Օրենքները մեր երկրում պետք է շրջանառության մեջ դրվեն հստակ մասնագիտական խմբերի կողմից, որևէ մեկի հետ այս նախագիծը չի քննարկվել, և նեղ խմբակային միջավայրում քննարկման արդյունքում այսօր արդեն սրա մասին բարձրաձայնում են։ Կարծում եմ՝ այս կեղծ օրակարգերին ԱԺ-ն պետք է վերջ տա և հասկանա, որ ազգային անվտանգությանը խոչընդոտող և սպառնացող միակ նորմերն ու մարդիկ նրանք են, ովքեր չեն հասկանում, թե այսօր ինչ իրավիճակում ենք գտնվում և հասարակությունն ինչպես է ապակողմնորոշված և ապատեղեկացված»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս փոփոխություններից բացի առաջարկվում է կայքերում բուքմեյքերական ընկերությունների գովազդները տեղադրել ժամը 23։00-ից։ Անգամ ոլորտից անտեղյակ մարդու համար պարզ է, որ սա հավելյալ տեխնիկական բարդություններ է ստեղծելու լրատվամիջոցների համար։ Ավետիսյանը նշում է՝ նման որոշումները ոչ կոմպետենտության արդյունք են։

«Մարդիկ իրենց տեղում չեն, չեն հասկանում օրենսդրական նախաձեռնություններն ինչից պետք է բխեն և ում համար պետք է լինեն, ուսումնասիրություններ չեն կատարում, որ հասկանան, թե որ ոլորտում և որ օրենքում այն կարող է բախում ունենալ, և որտեղ ինչ խնդիր պետք է լուծեն։ Օրենքը դառնում է հրապարակային և կիրարկելի, հետո տեսնում ենք, թե որքան խոչընդոտների առաջ կանգնեցինք։ Այսինքն՝ բոլոր այն խնդիրները, որոնք մոտ երեք տարի մեր շուրջ ձևավորվում են, ոչ կոմպետենտության արդյունք են»,-ասում է «Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահը»։