Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Հասարակություն

«Ասել եմ, եթե պետք ա՝ ասա գամ միկրոֆոնով խոսամ․․․»․ «լա՛վ-լա՛վ․․․»․ Փաշինյանի ու քաղաքացիների հանդիպումը փնթի կազմակերպված խաղ էր (ֆոտո, վիդեո)

Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների հանդիպումների ժամանակ, Փաշինյանի համար անցանկալի որոշ դրվագներից հետո, վերջինս որոշել է իր հանդիպումները բեմականացնել քաղաքացիների հետ։

Այդպես նրա առաջ «որդեկորույս մայրը» չոքում է, մի ուրիշ կին խորհուրդ է տալիս Նիկոլի ոտքերը լվալ ու ջուրը խմել, մեկ այլ քաղաքացի էլ պնդում է, որ Նիկոլը կապիտուլիացիայի թուղթ չի ստորագրել․․․

Երեկ՝ փետրվարի 3-ին էլ նրա հերթական հանդիպումը կատարյալ բեմադրություն էր։ Աելի ճիշտ այն կատարյալ կլիներ, եթե նախապես պայմանավորվածությունները տեսանյութի ժամանակ չբացահայտվեին։

Այսպես․․․

Նախ նկատենք, որ Նիկոլի երբեմնի երկրպագուներից, 2 ձեռքի վրա հաշված մարդիկ էին եկել նրան հանդիպելու։ Երևի այդ էր պատճառը, որ նրանցից մի քանիսը ստիպված էր խաղալ մի քանի «էպիզոդում»։

Շատ հնարավոր է նաև, որ անցանկալի բացականչություններ կողքից եղել են, սակայն, քանի որ մենք ներկա չենք եղել ու տեսանյութն էլ մոնտաժված էր, ուստի ենթադրություններից զերծ կմնանք։

Փաստն այն է, որ անգամ մոնտաժված տեսանյութում կան ակնհայտ տեսարաններ, որտեղ որոշ դեմքեր կրկնվում են։

Այդպես «պատահական անցորդի դերում», հայտնված մեկը, նախ Փաշինյանին դիմովորեց փողոցում, հետո կախարդական փայտիկի օգնությամբ հայտնվեց Փաշինյանի մռած խանությում, որի վաճառողն էր ինը։

Այդպես եղավ նաև քաղաքացիներից մեկւ հետ, ում 2 անգամ էին ուղարկել Փաշինյանին բարևելու։ Նախ նա մոտենում է ու բարևում Նիկոլին, այուհետև կադրում երևում է, որ նա հերթ կանգած սպասում է, թե երբ է Փաշինյանն իրեն մոտենալու՝ բարևելու համար։

 

Ի դեպ վերջինս Փաշինյանին հորդորեց փակել Arm.news-ը․․․

Այս տեսարանի հետ կապված ավելորդ է նկարագրել, թե ինչպես արձագանքեց լրատվականի փակման առաջարկին՝ մասնագիտությամբ լրագրող կամ գոնե մի ժամանակ լրագրող աշխատած ու լրատվական կայք ու թերթ ունեցող Փաշինյանը․․․

Նա պարզապես ասաց․ «Էհ, դո՛ւք պետք է փակեք, փոխեք ալիքը, մի նայեք․․․» ու մտավ խանութ։

Հետաքրքիր է, ինչպես կվարվեր լրագրող Նիկոլ Փաշինյանը, եթե որևէ մի ղեկավար, իր նման հայտարարեր, որ պետք է փակել «Հայկական ժամանակ» թերթը կամ armtims.com-ը․․․ 

Հաստատ հանգիստ չէր նստի ու կբարձրաձայներ, որ տվյալ ղեկավարը փակում է ԶԼՄ-ների ազատությունը, ոտնահարում լրագրողների իրավունքներն ու ընդդիմանում ազատ խոսքի դեմ․․․

Բայց հիմա իր ժամանակներն են, նա իր համախոհների ու «դրածո» քաղաքացիների հետ է և ասում ու անում է այն, ինչ մտքով անցնի․․․ ու դեռ կարողանում է մոնիպուլիացիայի ենթարկել հասարակության մի որոշ խավի։

Ինչ վերաբերվում է մեկ այլ դրվագի, ապա այստեղ քաղաքացին նրան մոտեցավ ողջույնի խոսքով ու ասաց․ «ով քեզ թշնամի ու դավաճան է ասում՝ ինքն է դավաճան»․․․

Հավանաբար այդ տարեց մարդու դրվագն այս տեքստով էլ պետ է ավարտվեր, բայց նա տեսնելով, որ դիմացից տեսախցիկը հեռացավ, ու չհասկանալով, որ դեռ ձայնագրվում է, կարծես քթի տակ՝ ասաց․

«Մի հատ ինչի՞ չեք բան անում, ասել եմ՝ եթե պետք ա, գնամ էնտեղ միկրոֆոնով խոսամ»․․․

Նա էլի ինչ-որ բաներ քրթմնջաց, բայց Փաշինյանն ու մյուսները նրան արագ լռեցրեցին․ «Լավ, լավ․․․ առիթ կլինի, առիթներին․․․»։

Փաստացի, տղամարդը մատնեց, որ նախապես պայմանավորվածություն կար․․․

Հետո Փաշինյանի ձեռքը բռնեց մի զինծառայող ու խնդրեց․ «մեզ մենակ չթողնեք․․․»․․․

Իհարկե այս մարդիկ ու նրա հետ հանդիպման գնացածները սովորական քաղաքացիներ են, ովքեր ստանձնել են որոշակի դեր ու խաղում են, բայց նրանց իրենց փնթի խաղի համար ոչինչ չենք կարող ասել․․․

Այ, եթե նրանք լինին սկսնակ դերասաններ, ովքեր փորձում են համոզել ռեժիսորին՝ իրենց խաղով, վստահաբար կարող ենք արձանագրել, որ ռեսիորից նրանք կստանային մի պատասխան․ «չհամոզեցիք․․ խաղը համոզիչ չէր․․․»․․․