Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Դարձյա՞լ թերագնահատվում է թուրքական վտանգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում լիովին խախտվեց ուժերի հավասարակշռությունը։ Եվ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թուրքիան ակտիվորեն ներթափանցեց Հարավային Կովկաս։ Հիշենք, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է կազմում դեռեւս 2000-ական թվականներից սկսած։ Շվեդական «Nordic Monitor» լրատվականի գաղտնազերծած փաստաթղթերից ժամանակին պարզ դարձավ, թե Թուրքիան Հայաստան ներխուժելու ինչպիսի մանրակրկիտ ծրագրեր է կազմում։

Ուշագրավ է, որ անցած տարվա հունիսին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացրել էր Հայաստանի դեմ ուղղված թուրքական վտանգի ահագնացման մասին, և որ մեր հակառակորդը այլեւս միայն Ադրբեջանը չէ, այլ նաեւ Թուրքիան:

Սակայն դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի կողմից թերագնահատվում է Թուրքիայից եկող սպառնալիքը։ Եվ 2020 թ. ամռանը, երբ Տավուշում ընթանում էին հայ-ադրբեջանական սահմանային բախումները, կամ, ինչպես շատերն են այժմ որակում, «տավուշյան սադրանքները», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում էր, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ։ Ըստ նրա, Ադրբեջանի՝ ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի պայմաններում Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում դա ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհում ընկալվելու է ցեղասպանության համատեքստում։ Դրանից առաջ էլ, այդ ժամանակ էլ շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ զգուշացնում էին, որ ամեն ինչ այդպես չէ, եւ հետագա իրադարձությունները փաստեցին, որ վերջիններս ճիշտ էին, իսկ Մակունցը (իմա՝ իշխանությունները)՝ սխալ:


Հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո 2020 թ. հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջեւանում, Քյուրդամիրում, Գյանջայում եւ Եվլախում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժությունների շարք սկսեցին։ Սրանով թուրք-ադրբեջանական տանդեմը կարծես ուղերձ էր հղում հայկական կողմին հետագա իրադարձությունների մասով, սակայն Հայաստանի կողմից դարձյալ ճիշտ չգնահատվեցին Թուրքիայից եկող իրական սպառնալիքի ծավալները, եւ իրավիճակից բխող գործողություններ չձեռնարկվեցին։ Չնայած կա տեսակետ, որ գուցե լավ էլ ճիշտ էին գնահատել, սակայն... Զորավարժություններից հետո տեսանք, թե ինչպես թուրքական սպառազինությունների եւ զինուժի մի մասը մնաց Ադրբեջանում։ Եվ սեպտեմբերի 27-ին արդեն Ադրբեջանը թուրքական ուժերի ու նրանց կողմից հավաքագրված վարձկանների մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Թուրքիայի գործուն ներգրավվածությունը Արցախյան պատերազմում պատշաճ միջազգային հակադարձման չարժանացավ։

Տարբեր քաղաքական հաշվարկներից ելնելով՝ արտաքին քաղաքական ուժային կենտրոններն այդպես էլ Անկարայի նկատմամբ ճնշումների եւ պատժամիջոցների քաղաքականություն չկիրառեցին։ Եվ սա Անկարայի կողմից գնահատվեց որպես թողտվություն։ Ուստի պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ստորագրումից հետո էլ Թուրքիան կրկին փորձում է հոգեբանական մեծ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Թուրքական ղեկավարությունը այս օրերին պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի, իսկ մյուս կողմից՝ տարբեր ձեւերով փորձում է ճնշել Հայաստանին։ Այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 1920 թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ սոցցանցի իր էջում վերջերս գրառում կատարելը կամ մզկիթի վերածված՝ Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարով կիսվելը։

Մյուս կողմից էլ Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ զորավարժությունները, որոնցում հարձակողական սցենարներ են խաղարկվում։ Բացառված չէ, որ զորավարժություններն իրենց շարունակությունն ունենան Թուրքիայի և Ադրբեջանի այլ վայրերում, սակայն այս զորավարժությունների բնույթից եւ բովանդակությունից արդեն կարելի է ենթադրել, որ Թուրքիան ակնարկում է ներխուժումը դեպի ՀՀ տարածք, եւ բացառված չէ, որ դա իրականանա վարձկան գրոհայիների միջոցով կամ այլ ձեւով։

Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները, քանի դեռ սոսնձված են իրենց աթոռներին, գոնե լուրջ հետեւություններ անեն, գոնե չշարունակեն վնաս տալ մեր երկրին ու առանց րոպե անգամ կորցնելու քայլեր նախաձեռնեն երկրի անվտանգության համակարգը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Սակայն ցավալին այն է, որ ՀՀ ղեկավարությունը, գտնվելով բարոյալքված վիճակում, ընդունակ չէ պիտանի, ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի որեւէ քայլ ձեռնարկել։ Հուսանք՝ ցանկություն գոնե ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում