Աբովյանի թիվ 1 դպրոցի տնօրենը դպրոց է եկել մեծ թվով ոստիկանների ուղեկցությամբ
Աբովյան քաղաքի N1 դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Քարմելա Առաքելյանը, ոը Կոտայքի մարզի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի ներկայիս նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, քիչ առաջ դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ։
Նշենք, որ այսօր առավոտից դպրոցում սկսվել է գործադուլ-դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որին միացել են բոլոր ուսուցիչները և աշակերտները։ Նրանք այսօր ծնողների հետ միասին առավոտյան հավաքվել են դպրոցի շենքում՝ իրենց բողոքը հայտնելով ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ։