ՆԱՏՕ-ն հրաժարվում է մասնակցել սիրիական պատերազմին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոթենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի պատրաստվում պատերազմել մուսուլմանների դեմ: Շվեդական Tages-Anzeiger թերթին տված հարցազրույցի ժամանակ Սթոթենբերգը հայտարարել է. «Սիրիայում տեղի ունեցող բախումներն արևմուտքի և իսլամական աշխարհի միջև պատերազմ չի, այլ բախում է ծայրահեղականության և ահաբեկչության միջև: Այնտեղ սպանվողների մեծ մասը մուսուլմաններ են: Մենք որպես դաշինք չենք պատրաստվում մասնակցել ցամաքային գործողություններին: ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի փոքրաթիվ հատուկ ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտույան դեպքում կարող են միջամտել գործողություններին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ մուսուլման պետությունն է, որին տրամադրվելիք հնարավոր օգնությունը մինչև Սուրբ Ծննդյան տոներ պետք է քննարկվի: Իսկ ՆԱՏՕ-ի անդամները, դաշինքից դուրս, իրենք պետք է որոշեն իրենց մասնակցության տարբերակները»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը իսլամական աշխարհում և հատկապես Թուրքիայում մեծ արձագանք է գտել կրոնական շեշտադրման համար: