Քիչ հավանական է, որ Վիրջիլ Վան Դեյքը կխաղա այս մրցաշրջանում․ Յուրգեն Կլոպպ
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը խոսել է թիմի վնասվածք ստացած պաշտպան Վիրջիլ Վան Դեյքի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Ոչ ոք, ոչ մի բժիշկ, ընդհանրապես ոչ ոք չի ասել ինձ, որ հնարավոր է, կամ կա շանս, որ Դեյքը խաղա այս մրցաշրջանում։ Ես չեմ ցանկանում ասել, որ դա հնարավոր չէ, սակայն դա քիչ հավանական է»։
Հիշեցնենք, որ Վիրջիլ Վան Դեյքը վնասվածք է ստացել նախորդ տարվա հոկտեմբերին՝ «Էվերթոնի» դեմ հանդիպման ժամանակ։