Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Հասարակություն

Նիկոլին Աննայի հետ ամուսնացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը. Նիկոլի դասընկերոջ ուշագրավ բացահայտումները

Հայաստանյան բուռն ներքաղաքական իրավիճակի մասին iravunk-ը զրուցել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու դպիր, աստվածաբան, ՌԴ-ում հայտնի բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Բեկնազարյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի դասընկերն է:

–Պարոն Բեկնազարյան, Դուք եւ Նիկոլ Փաշինյանը եղել եք դասընկերներ: Ավարտել եք Իջեւան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ի՞նչ բառերով կբնութագրեք ձեր դասընկերոջը:

–Ես եւ Նիկոլ Փաշինյանը միասին ենք սովորել: Դպրոցական տարիներին նա այսպիսին չէր, հակառակը` հայրենասեր էր: Արցախյան շարժման ալիքի վրա մենք ընկերներ դարձանք: Կարծես թե հայրենասեր պատանիներ էինք: 1988-ին կազմակերպում էինք դասադուլներ, հավաքներ, երթեր: Ոգեշնչված էինք ազգային գաղափարներով: Անգամ մի քանի օր մեզ տնային կալանքի ենթարկեցին` չթողնելով հաճախել դպրոց: 1989-ին, երբ Իջեւանում տեղի ունեցավ ՀՀՇ-ի հերթական ժողովներից մեկը, որին մասնակցում էին Վանո Սիրադեղյանը եւ էլի որոշ ՀՀՇ-ական դեմքեր, որոնք իրենց ուշադրությունը սեւեռեցին երիտասարդ Նիկոլի վրա, որը հետագայում դարձավ նրանց ազգակործան եւ հակառուսական գաղափարների կրողը: Եթե մենք ուշադիր լինենք` Նիկոլն արեց այն, ինչ տարիներ առաջ առաջարկում էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Բլեյանը եւ էլի նրանց նման ինչ-ինչ ՀՀՇ-ականներ: Բոլորս գիտենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացեց պատանի Նիկոլի աչքերը եւ նրան վերցրեց իր ձեռքի տակ: Անգամ Նիկոլին Աննայի հետ ամուսնացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպեսզի կարողանա ավելի մեծ ազդեցություն ունենա նրա վրա: Ուսանողական տարիներին արդեն չէինք շփվում: Նրա գաղափարներն անտանելի էին... ՀՀՇ-ի կողմից պարտվողական քարոզներ էին պրոպագանդվում Նիկոլի թեթեւ ձեռքով, մի տարբերությամբ` համացանց չկար, կար Նիկոլի թերթը:

–Որպես Նիկոլի դասընկեր` ի՞նչ կասեք, ո՞վ է Նիկոլը:

–Նիկոլը անսկզբունքային քաղաքական սրիկա է, որին Հայաստան են գործուղել արեւմտյան պիղծ, սորոսածին, հայատյաց ուժերը:

–Բժիշկ լինելուց բացի նաեւ աստվածաբան եք: Նիկոլն ի՞նչ կրոնական նախասիրություններ ունի:

–Հստակ ասել չեմ կարող, թե ինչ կրոնական նախասիրություններ ունի Նիկոլը, սակայն մի բան միանշանակ է, որ նա դեմ է Հայ առաքելական եկեղեցուն: Հայ առաքելական եկեղեցին Սորոսին շատ է խանգարում: Նիկոլ Փաշինյանն իրեն ցույց տվեց` որպես Հայ առաքելական եկեղեցու ամենաթեժ հակառակորդներից մեկը: Եկեղեցու նկատմամբ նման հետապնդումներ եղել են միայն բոլշեւիկների ժամանակ եւ փաստորեն հիմա: Այնպես որ, պատահական չէ, որ ՀՀՇ-ականներին անվանում էին նեոբոլշեւիկներ: Հայ առաքելական եկեղեցին անգամ թուրքերի կողմից նման հալածանքների չի ենթարկվել, ինչպես հիմա` Նիկոլի իշխանության ժամանակ: Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլը Աստվածաշնչից մեջբերումներ է անում, ապա ես համոզված եմ, որ այդ ամենն արվում է հերթական պոպուլիստական նպատակներից դրդված:

–Ամեն դեպքում, տեսակետ կա, որ Փաշինյանն ունի անկառավարելի եւ բռնկուն բնավորություն: Ի՞նչ եք կարծում` կա՞ն արտաքին կամ ներքին ինչ-որ ուժեր, որոնք հենց այս պահին ազդեցություն ունեն նրա որոշումների վրա:

–Նիկոլ Փաշինյանն իր հոդվածներում բազմիցս գրել է, որ Արցախը պետք է նվիրել թշնամուն: Այսինքն` իշխանության է եկել մի մարդ, որի համար Արցախը բեռ է: Ազդեցության մասով, ասեմ, որ անկասկած արեւմտյան ուժերը մեծ ազդեցություն ունեն նրա վրա: Պատահական չէ, որ նա իր անձնական պաշտպանության տակ վերցրեց սեռափոխված Մելին: Դա եւս արեւմտյան ուժերին տված խոստումներից էր: Նիկոլը Արեւմուտքին տվել է երեք հիմնական խոստում. խզել կապերը Ռուսաստանի հետ, թշնամուն հանձնել Արցախը եւ Հայաստանում ամրապնդել արեւմտյան այլասերված բարքերը:

–Պարոն Բեկնազարյան, երկար տարիներ է ապրում եւ աշխատանքային ակտիվ գործունեություն եք ծավալում ՌԴ-ում: Ի՞նչ կարծիք ունի ռուս ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի մասին:

–Միանշանակ` բացասական: Այլանդակ հակառուսական քարոզ է արվում նիկոլականների կողմից, ի՞նչ կարծիք պետք է ունենա ռուս ժողովուրդը, որը երբեմն շատ անլուրջ է վերաբերվում Հայաստանի վարչապետին: Հիմա երբեմն միտումներ եմ նկատում, որ Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ռուսամետ ձեւանալ, բայց ո՞վ է հավատում այդ անտաղանդ հեքիաթասացներին: Կարմիր կովն իր կաշին երբեք չի փոխում:

–Իսկ ՌԴ-ի հայ համայնքի վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

–Ռուսաստանի հայ համայնքի վիճակն ավելի լավ է, քանի որ այստեղ մարդկանց աչքերն ավելի շուտ բացվեցին: Հեռվից ավելի հեշտ էր սառը դատել: Ռուսաստանում լրատվամիջոցների վրա չկա որեւէ ճնշում, լրագրողներն ավելի ազատ են, որոնց օգնությամբ ամեն բան հասկացան մարդիկ:

–Պատերազմն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ: Կա տեսակետ, որ ամեն բան համաձայնեցված էր: Ի՞նչ կասեք:

–Համոզված եմ` այո: Ես դեռ իշխանափոխության օրերին զգուշացրել եմ, որ Նիկոլին իշխանության բերելու գլխավոր նպատակը պատերազմն է: Տարիներ առաջ Ալիեւը Սորոսի հետ ծրագրել է այս պատերազմը, Նիկոլը նրանց օգնել է: Հայաստանը Արեւմուտքի կոկորդին մնացած ոսկոր է: Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է:

–Ո՞վ կարող է Հայաստանն այս իրավիճակից դուրս բերել:

–Այդպիսի ուժեր շատ կան, պարզապես հասարակությունը թմբիրի մեջ է դեռ: Եթե Ռոբերտ Քոչարյանը մտնում է քաղաքականություն, դա չի արվում հենց այնպես: Այսօր միայն հիմար մարդը կարող է ձգտել իշխանության: Քոչարյանը ոչ հիմար է, ոչ էլ Նիկոլի պես խելապակաս: Նա անում է այդ ամենը, որպեսզի իրավիճակը փոխվի:

–Եթե մի օր, գուցե պատահմամբ հանդիպեք Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ կասեք նրան:

–Ես ցանկություն չունեմ նրան հանդիպելու, սակայն եթե պատահմամբ նրան հանդիպեի, կհարցնեի, թե ո՞նց է ապրելու այսքանից հետո: Նա այս ամենը արել է ոչ թե իր տկարության կամ անգիտության պատճառով, այլ` գիտակցաբար, դավաճանաբար...

Մանրամասները՝ այստեղ։