Եկեք գնանք օդանավակայան, հարցնենք մարդկանց՝ ինչու են զանգվածային լքում Հայաստանը․ մեղավորը դուք եք․ Արման Աբովյանը՝ իմքայլականներին. VIDEO
Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նկատեց, որ ԲՀԿ -ի օրորք հայրենիք չի հանձնվել, պատերազմ չի պարվել Հայաստանը։ Նա իմքայլականներին կոչ արեց միասին գնալ օդանավակայան և հարցնել մարդկանց, թե ինչու են մեկնում։
«Եթե դուք զուգահեռ Հայաստանում եք ապրում, որտեղ ամեն ինչ նորմալ է Ձեզ համար, ապա եկեք գնանք օդանավակայան ու հարցնենք մարդկանց, թե ինչու են գնում։ Գալի՞ս եք, գնանք մարդկանց հարցնենք, թե ինչու են զանգվածային լքում Հայաստանը։ Այո՛, դա արտագաղթ է, մեղավորը դուք եք և չհամարձակվեք սրանից հետո Ձեր մեղքերը մեր վզով փաթաթել»,-ասաց նա։