Աբովյան քաղաքի N1 դպրոցում գործադուլ-դասադուլ է եղել. տնօրեն է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին
Աբովյան քաղաքի N1 դպրոցում գործադուլ- դասադուլ է։ Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Օրեր առաջ դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա էր անում ԿԳՄՍ նախարարության առաջ, հայտնելով իրենց անհամաձայնությունը Կոտայքի մարզի նախկին մարզպետ, ներկայիս ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի միջամտության:
Նրանք հայտարարել էին՝ եթե անարդարությունը շարունակվի իրենք գործադուլ-դասադուլ կսկսեն։ Երեկ պարզ դարձավ, որ Ռոմանոսը հաղթեց. տնօրեն նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին, որը ինչպես աբովյանցիներն են ասում ՝ «շտամպովկա քայլական է»: Դպրոցի նոր տնօրինուհու բարոյական կերպարի մասին Աբովյանում մեղմ ասած, «լեգենդներ» են պատմում»,- գրում է տելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ վերոնշյալ դպրոցի կոլեկտիվը, աշակերտներն ու ծնոնղերն օրեր առաջ եղել են ԿԳՄՍ շենքի դիմաց և բողոքի ակցիա են իրականացրել։
Գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու մյուս թեկնածուն, որը Աբովյանի 10-րդ դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհի է եղել, հավասար ձայեր են հավաքել՝ 4/4։ Ակցիայի մասնակիցները պնդում են՝ իրենք ցանկանում են, որ գործող տնօրեն Բաբայանը շարունակի պաշտոնավարել, քանի որ, իրենց խոսքով, հոյակապ տնօրեն է։