Հովիկ Աբրահամյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին (տեսանյութ)
«Ձեզ հետաքրքրում է վարչապետի պաշտոնը՞: Առայժմ այդ պաշտոնում ես եմ, իսկ հետո՝ կապրենք-կտեսնենք: Դա կախված կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, արդյոք ՀՀ վարչապետ կարող է դառնալ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դուք հիշում եք, որ նախագահը շատ հստակ ուղերձ ձեւակերպեց, նա նախագահ կլինի մինչեւ իր ժամկետի ավարտը 2018 թվականին»:
Հովիկ Աբրահամյանը նաև ասել է, թե պետք է հանգիստ լինել, հանրաքվեից հետո կառավարությունը չի լուծարվում:
Մանրամասները՝ տեսանյութում