«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վարակվել է կորոնավիրուսով
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
73-ամյա Պերեսի թեստը դրական պատասխան է ցույց տվել։ Չնայած նրան, որ Պերեսը պատկառելի տարիքում է, այնուամենայնիվ նա հիվանդությունը տանում է առանց ախտանիշների։
Ընդգծենք, որ ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էր մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։