«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն ցանկանում է թիմ հրավիրել Հական Չալհանօղլուին
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի ընտրությունների ֆոնին պարզ է դառնում, թե նախագահի թեկնածուները տրանսֆերային ինչ նպատակներ ունեն։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ կատալոնական թիմի նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը ընտրվելու դեպքում ցանկանում է թիմ հրավիրել ազատ գործակալների, ովքեր համարվում են ուժեղ ֆուտբոլիստներ։
Նշվում է, որ նրա ցանկում ներառված է «Միլանի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանողլուն։
Ընդգծենք, որ միլանյան ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Հականը մոտ ժամանակներում կերկարաձգի պայմանագիրը միլանյան թիմի հետ։