Ռուսաստանն ու Իրաքը ՄԱԿ-ում բարձրացրել են Թուրքիայի հարցը
Այսօր երեկոյան Ռուսաստանի և Իրաքի պահանջով տեղի է ունենալու ՄԱԿ-ի անվտանգոթյան խորհրդի նիստ, ինչի մասին տեղեկացնում է Թուրքական haberturk լրատվական գործակալությունը:
Նիստի ընթացքում նախատեսված է քննարկել նոյեմբերի 24-ին թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման հարցը և դրանից հետո ստեղծված ռազմաքաղաքական լարված դրությունը:
Նիստի ընթացքում Իրաքի պահանջով քննարկվելու է նաև Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսային մասում զորք տեղավորելու հարցը: Ըստ աղբյուրի նիստը տեղի է ունենալու փակ դռների ետևում և այն ղեկավարելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Թուրքիան ապօրինի կերպով զորք է տեղակայել Իրաքի հյուսիսային մասում, որից հետո իրաքյան իշխանությունները զորքը դուրս հանելու պահանջ են ներկայացրել:
Իրաքի վարչապետ Հայդար Էլ Աբադին Թուրքիային տվել էր 48 ժամ ժամանակ, այլապես դիմելու էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կամ Ռուսաստանի օգնությանը: