Զլատան Իբրահիմովիչը մարզման ժամանակ հեղինակել է աներևակայելի գոլ (տեսանյութ)
Իտալական «Միլանի» շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը շարունակում է զարմացնել իր երկրպագուներին։
39-ամյա հարձակվողը մարզման ժամանակ հրաշալի գոլի հեղինակ է դարձել։ Ակրոբատիկ ցատկից հետո իրականացված գոլը զարմացրել է ֆուտբոլիստի երկրպագուներին։
Զլատանն այդ տեսանյութը տեղադրել է համացանցի իր անձնական էջում։