Գրեթե վստահ եմ, որ արտագաղթողների մոտ 90 տոկոսը 2018-ի ապրիլին փողոց էր փակում, իսկ դեկտեմբերին՝ ընտրում «իրենց քյալը» դաշինքին. Հրանտ Խալաթյան
Այսօր փետրվարի 1-ն է, և ըստ լուրերի՝ ՀՀ քաղաքացիները Քովիդ տեստի բացասական արդյունքի դեպքում, կարող են ազատ մեկնել ՌԴ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հրանտ Խալաթյանը։
Նա ենթադրում է, որ կսկսվի ամենամեծ արտագաղթը ՀՀ ողջ պատմության ընթացքում:
«Գրեթե վստահ եմ, որ արտագաղթողների մոտ 90 տոկոսը 2018-ի ապրիլին փողոց էր փակում, իսկ դեկտեմբերին ընտրում՝ «իրենց քյալը» դաշինքին:
Դրանք արտագաղթող տեսակն են, միշտ իրենց սխալի պատճառով երկիրն ու իրական ազգը հայտնվում են էն բանի մեջ, իսկ իրենք փախչում են: Բայց դա դեռ ամենացավալին չէ, մի քանի տարի անց, էդ ուռոդները կսկսեն տաքուկ անկյուններից, մեզ՝ մնացողներիս, հայրենասիրության հերթական դասերը տալ...»։