Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Հասարակություն

Ո՞վ էր Պատրոն Դավոյին այդքան դուխ տվել՝ պետության վրա զենքի անվան տակ միլիոնավոր դոլարների խոտան վաճառելու

ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, քանի որ նա բանակին  հին արտադրության չկրակող մարտկոցներ մատակարարելու խաբեությամբ 1 մլն․ դոլար է հափշտակել...

Անկեղծ ասած, այն, որ NEWSPRESS.am-ը Պատրոն Դավոյի արկածներին վաղուց է անդրադարձել՝ ներկայացնելով, թե ինչպես օրինակ Պատրոն Դավիթը թուրքերին 10 մլն 500 հազար փամփուշտ է վաճառել, որը ՀՀ բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում, հրապարակել ենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթ Տոնոյանը, ՊՆ փոխնախարարն ու «Պատրոն Դավոն» զենք են վաճառել Սիրիայի թուրքամետ ահաբեկիչներին, անդրադարձել է խնդրին, թե ինչ գործ ուներ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Պատրոն Դավիթի» հետ ու ներկայացրել ենք նմանատիպ հրապարակումների մի շարք, որը, չգիտես ինչու, այն ժամանակ չարժանացավ ԱԱԾ-ի ուշադրությանը, մինչդեռ դա հնչեցված ահազանգ էր․․․

Ինչևէ․․․ այսօր արդեն ԱԱԾ-ում սթափվել ու հասկացել են, որ մեր չկրակող զենքի ու պարտության մեղավորը Պատրոն Դավոն է ու ձերբակալել են նրան։ Ավելի ճիշտ՝ ԱԱԾ-ն վերջին 2,5 տարվա ընթացքում իրեն վերագրված հատուկ դերի մեջ՝ ձերբակալության շոու են բեմականացրել․․․

Նախ, գումարը՝ 1 մլն․ դոլարը, որի հափշտակման մեջ մեղադրվում է Պատրոն Դավոն՝ պարզապես ծիծաղելի է․․․ դասականը կասեր՝ ձե՞ռ եք առնում տղերք, ի՞նչ 1 մլն․․․ իսկապե՞ս մտածում եք, որ այդքան զենքերի առք ու վաճառքի մեջ ընդամենը 1 մլն շահ է ունեցել նա, գուցե 0-նե՞ր ավելացնեիք․․․

Հավանաբար շոուի կազմակերպիչները մտածել են, որ մի քիչ շատ գումարի հափշտակման մեջ մեղադրելը կարող է  «պերեբոռ» լինել ու հետո իրենք չկարողանան տակից դուրս գալ՝ նրան ազատելու համար։ Նույնիսկ կարելի է պատկերացնել նրա հանցակիցների ու Դավոյի խոսակցությունը․․

«Ապե, դե էսքան խոսակցություն եղավ, շուխուր արին, արի մի միլիոն վրեդ գրենք, մեկ կամ երկու ամիս կնստես, կամ էդքան էլ չէ՝ փող կխաղացնես, գրավով ազատ կարձակեն, դե հետո էլ՝ ով ա հիշելու ինչ ա լինելու․․․»։

Այն, որ Դավոն շատ արագ լուծելու է հարցերն ու ազատ արձակվի՝ կասկած չի կարող լինել՝ զավեշտալի գումարի չափը վկա․․․

Բացի այդ, այստեղ կա նաև ուրիշ հարց․․․ Պատրոն Դավոն միայնակ չի գործել։ Այն, որ նա մատակարարել է Հայաստանին ցածրորակ զենքով, հնարավոր է չհասկանային միայն շարքային քաղաքացիները, բայց մասնագետներն ու առավել ևս այն ղեկավարները, ովքեր ոլորտի թիվ մեկ պատասխանատուներն են, հաստատ տեղյակ կլինեին։

Ու այստեղ մեծ հարցականով հարցադրում է առաջ գալիս՝ ինչու Պատրոն Դավոն ձերբակալվեց, իսկ օրինակ Արտակ Դավթյանը, նրան հաջորդած Օնիկ Գասպարյանն ու գլխավոր հրամանատարներ Դավիթ Տոնոյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չձերբակալվեցին։

Ի՞նչ է, նրանք տեղյակ չէին, թե ինչ զիբիլ են տրամադրել բանակին․․․ Որտեղի՞ց Պատրոն Դավոյին այդքան դուխ, որ նա զենքի անվան տակ միլիոնավոր դոլարների խոտան վաճառել պետության վրա։

Փաշինյանը սեղմում է նրա ձեռքը, Տոնոյանը նրա հետ գործարք է անում, մյուսները՝ հավանության են արժանացնում, որ ձևական 1 մլն դոլորի հափշտակո՞ւմ  են ձևակերպում նրա վրա։

Թե ինչու մեր անորակ զենքի ու պարտության համար քավության նոխազ ընտրվեց հենց Պատրոն Դավոն՝ կարելի է ենթադրել․․․ օդից կախված լուրերի համաձայն էլ՝ Տոնոյան Դավիթն ու Գասպարյան Օնիկը զգուշացրել են՝ եթե ձեռքերը երկարեն դեպի իրենց, ապա այնպես կբացեն իրենց բերանը, որ քիչ չի թվա․․․