Վերջին անգամ ե՞րբ եք տեսել, որ Աննա Հակոբյանն ամուսնու կողքը երևա. Հռիփսիմե Առաքելյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի այցերին՝ Ռուսաստան, ապա նաև՝ ԱՄՆ, ասաց, որ չի ցանկանում այդ այցերը մեկնաբանել, քանի որ իր կարծիքով՝ բոլորի համար ամեն բան պարզ է արդեն:
Հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ վերջին շրջանում Աննա Հակոբյանը ճանապարհորդում է առանց ամուսնու, Հռիփսիմե Առաքելյանը պատասխանեց.
«Վերջին անգամ ե՞րբ եք հիշում, որ ինքն իր ամուսնու կողքը երևացել է, շատ երկար ժամանակ չեմ տեսել նման բան»:
Առաքելյանը նաև պնդեց, որ Աննա Հակոբյանը, չունենալով որևէ կարգավիճակ, բացի Նիկոլ Փաշինյանի կինը լինելուց, փորձել է իր անձի շուրջ ուշադրություն կենտրոնացնել:
Մանրամասները՝ տեսանյութում: