Հետախուզությունը տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
«Երբ ես հայտարարում էի, որ Քարվաճառով եկա, անցա, ու ամեն ինչ անվտանգ է, ես անձամբ գիտեի, որ ինձ վրա որս է կազմակերպված: Հետախուզությունն ինձ տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել, երեք մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել, հեռախոսս թողել եմ այլ մեքենայի մեջ, ես այլ մեքենայի մեջ եմ նստել, որպեսզի ինձ չխոցեն»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ով Արցախի պատերազմի 44 օրերի ընթացքում տեղեկատվություն էր հաղորդում ռազմադաշտից:
Մանրամասները՝ տեսանյութում: