Ամռանը Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն այս ամառ պատրաստ է հեռանալ թիմից։ Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը։
Իսպանացի պաշտպանի և ակումբի միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ դեռ չկան։ Նշվում է, որ Ռամոսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն, սակայն, ըստ աղբյուրի, Ռամոսը չի ցանկանում հանդես գալ փարիզյան թիմի կազմում։