Դմիտրի Մեդվեդևը մանրամասներ է հայտնել Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցից
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջին հեռախոսազրույցի որոշ մանրամասների մասին: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Մեդվեդևը նշել է, որ ի թիվս այլ թեմաների, երկու պետությունների ղեկավարները քննարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու հնարավորության մասին:
Մեդվեդևը հավելել է նաև. «Ամերիկացի գործընկերներն ասացին, որ իրենք (այս գաղափարը) հաշվի կառնեն այն»: