Գերագույն գլխավոր դավաճանի կինը՝ Աննա Հակոբյանը, գլուխը կախ դուրս եկավ օդանավակայանից. Ռոբերտ Մարկարյան (տեսանյութ)
Աննա Հակոբյանը մոտ 9 ժամ առաջ իր թիկնապահների հետ միասին ժամանել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ամերիկաբնակ Ռոբերտ Մարկարյանը, ով ավելի վաղ «Դավաճան» գրությամբ պաստառով դիմավորել է, իր խոսքով, գերագույն գլխավոր դավաճանի կնոջը:
«Ինչպես տեսաք, գլխիկոր, գլուխն առանց բարձրացնելու, նույնիսկ այնտեղ կանգնած մյուս հայերին չնայեց, գլուխը կախ, ամոթից, թողեց օդանավակայանն ու դուրս եկավ: Ես կատարեցի իմ պարտքը, այն, ինչ կարող էի անել, արեցի: Կարծում եմ, որ այս գիշեր կարող եմ ավելի հանգիստ քնել»,-ասել է նա: