Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Հասարակություն

Պատերազմի ժամանակ գտած սերը. ապագա բժիշկները պատրաստվում են ամուսնանալ

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պատերազմի ժամանակ գտած սերը. ապագա բժիշկները պատրաստվում են ամուսնանալ

Կան մարդիկ, որոնց ներկայությունը մեր կյանքում սովորական է թվում, սակայն կարող է գալ մի ժամանակ, երբ միասին ապրած դժվարությունները ստիպեն ավելի լավ ճանաչել իրար, ցավի ու հույսի կողքին մտերմանալ, ի վերջո սկսել սիրել իրար։

Հենց այսպես պատահեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողների կյանքում։ Սերգեյի ու Նարինեի, որոնք պատերազմի ժամանակ կամավորագրվել և մեկնել էին Արցախ։

«Մենք սկսեցինք միասին քայլել՝ պատերազմի ու ապագայի հարցականների միջով։ Արցախը հատեց մեր ճանապարհները ու դեպի նոր ճանապարհ ուղղորդեց. սերը ու պարտավորվածությունը հայրենիքիս հանդեպ այլևս անսահման է»,-նշում է Սերգեյ Արամյանը։

Նարինե Արզումանյանը վստահ է ՝ բժշկի կյանքը որքան բարդ, նույնքան էլ հետաքրքիր է։

«Մի քանի օր էր պետք հասկանալու համար, որ պատերազմում իմ խաղաղությունն եմ գտել, ներքին խաղաղություն, որ ուժեղ էր ցանկացած արտաքին պատերազմից։ Սերգեյի հետ ընդհանուր ծանոթներ ունեինք, բայց առանձնապես երբևէ չէինք շփվել, սխալն ուղղեցինք հենց պատերազմում՝ կյանքերի ու մահվան սահմանին»,- ընդգծում է Նարինեն։

ԵՊԲՀ ուսանողները մի քանի օր առաջ նշանադրվել են, մի քանի ամսից հետո էլ պատրաստվում են ամուսնանալ։

Խոսելով կամավորագրվելու և Արցախում կատարած աշխատանքների մասին, Սերգեյը նշում է՝ պատերազմի լուրը լսելուն պես ընկերոջ հետ ուղևորվել է Մարտունու հոսպիտալ:

«Նախ գնացինք Ստեփանակերտ: Շատ ծանր օրեր էին: Անընդհատ գնդակոծություններ, ռմբակոծություններ, առաջնագծից տեղափոխվող բազմաթիվ վիրավոր զինծառայողներ, որոնց անհրաժեշտ էր շտապ բուժօգնություն: Ստեփանակերտից մեկնեցինք Մարտունի։ Իհարկե, գիտակցելով բժշկի առաքելության կարևորությունը, բոլոր դժվարությունները, մեծագույն պատասխանատվությունը, այնուամենայնիվ, մասնագիտությունն ընտրելիս երբևէ չէի մտածի, որ կաշխատեմ նման պայմաններում»,-անկեղծանում է Սերգեյ Արամյանը:

Ուսանողն օգնել է ռազմական բժիշկներին՝ փրկելու հայրենիքի համար առողջությունը վտանգած, ծանր վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքը, կատարել վիրակապություններ, մասնակցել վիրահատությունների, կազմակերպել ծանր վիրավորների տեղափոխումը Երևան: Բժշկական մայր բուհի սովորողն աշխատում է «Շտապբուժօգնություն» ծառայությունում: Պատերազմից առաջ Սերգեյը երևանյան կլինիկաներից մեկում միացել է նաև Քովիդ 19-ի դեմ պայքարին:

«Մեր տոհմը սերում է Արցախից, և բացի այդ, երբ գիտես կարող ես օգնել, փրկել թեկուզ մեկ զինվորի կյանք, չես կարող չգնալ: Ես շտապօգնության մեքենայով նաև հիվանդներին եմ ուղեկցել Երևան: Գիտեք՝ ճանապարհը երկար է, դժվար, բայց չէինք հոգնում, հասնում էինք շտապօգնության կայան ու շտապում կրկին վերադառնալ Արցախ»,-ասում է նա։

Խոսելով հայրենիքի պաշտպանների մասին, Սերգեյը շեշտում է՝ նրանք բոլորը ամենամեծ հերոսներն են. «Ես ուզում եմ հիշել այն վիրավոր զինծառայողին, որի ոտքի մեջ թեև 3-4 բեկոր կար, բայց համոզում էր մեզ թեթև վիրակապել ոտքն ու թողնել, որ գնա առաջնագիծ զինակիցների մոտ: Դա հայրենասիրության գերադրական աստիճանն է»։

Ապագա բժիշկը ցանկանում է, որ այլևս դաշտային հոսպիտալներ ստեղծելու կարիք չլինի, աշխատեն միայն խաղաղության պայմաններում:

Նարինեն Արզումանյանը դեռ մանկուց է երազել բժիշկ դառնալու մասին. «Պատճառը հավանաբար հայրիկիս ոգևորող պատմություններն էին։ Հայրս ռազմական բժիշկ է, ով 25 տարուց ավելի ծառայել է հայրենիքին։ Ամեն երեկո լսել, թե ինչպես սահմանին, արկերի պայթյունների տակ պայքարել զինվորի կյանքի համար ու չդառնալ բժիշկ, չշարունակել պայքարել հանուն կյանքի, առնվազն, ներքին դավաճություն կհամարեի»։

Նարինեն որպես նեղ մասնագիտացում ընտրել է սրտաբանի պատասխանատու աշխատանքը։ Ապագա բժիշկը համարում է, որ սիրտն ամենահետաքրքիր ու կարևորագույն օրգանն է։

«Պատերազմը մեզ սովորեցրեց ավելին, քան դասագիրքը։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան մեկնել եմ Արցախ, Մարտունի՝ իմ ծննդավայրը։ Ես Արցախցի եմ ու միշտ եմ հպարտացել դրանով։

Մեկնելուս օրը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, ֆիզիկապես դասի էի, մտքերս` հայրենիքիս հետ։ Զգացի, որ չեմ կարող համակերպվել «սպասողի» կարգավիճակին։ Գիտեի՝ հայրս մի ժամից մեկնում է Արցախ, զանգեցի ու խնդրեցի, որ ինձ էլ տանի։ Համառությանս շնորհիվ համաձայնեց։ Դեռ չգիտեի, ուր եմ գնում, բայց գիտեի, թե ինչի համար ու դա ամենակարևորն էր,-ընդգծում է Նարինեն»։

Ապագա բժշկի խոսքով՝ այնտեղ պատասխանատվության չափը անհամեմատ ավելի շատ էր։

«Ամեն օր վիրահատություններ, վիրակապություններ... Եթե անկեղծ լինեմ ավելի դժվար էր ինձ համար ոչ թե ամպուտացված վերջույթը ձեռքերիս մեջ ունենալը, այլ հիվանդանոց մտած վիրավորներին խմբավորելը։ Ամենամեծ վախս՝ սև ժապավենով որևէ մեկին նշելն էր։ Մեծ ցավ էր հորեղբորս որդու կորուստը, բայց կորցնելուց չկոտրվելը ևս բժշկի արժանիքներից մեկն է»,- ասում է ապագա բժիշկը ՝ շեշտելով, որ բժշկի ձեռքերը դողալու իրավունք չունեն և կազմակերպված աշխատանքի շնորհիվ բոլորին հասցնում էին օգնություն ցուցաբերել»։