Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Հասարակություն

Զուգադիպությո՞ւն․․․ ինչո՞ւ է «Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ տարբերանշանում Հայաստանի քարտեզը հիշեցնող աղջկա գլուխը կիսատ

Հայաստանում գործող «Ինվեսթ ին ԷյԷմ» ՓԲԸ-ն մասնավոր խորհրդատվական ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում աշխատում է արտահանողների և ներկրողների հետ՝ յուրօրինակ դիզայնով է հանդես գալիս։

Պատահականության կամ զուգադիպության սկզբունքով «Ինվեսթ ին ԷյԷմ»-ի տարբերանշանը (լոգոն) Հայաստանի քարտեզի մի մասն է՝ առանց Սյունիքի ու Վայոց Ձորի․․․

NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ՝ հասկանալու համար, թե ինչ սկզբունով է ընտրվել քարտեզի այդ տարբերակը և ինչպես կբացատրեն այն, որ որոշ մարզեր բացակայում են տարբերանշանում պատկերված քարտեզից։

Ֆեյսբուքյան էջով խնդրեցինք կոնտակտային համար դրամադրել՝ հարցման համար, սակայն մեզ պատասխանեցին, որ կարող ենք այդ տարբերակով ուղղել մեր հարցերն ու ստանալ պատասխան․․․

Ինչևէ․․․ մեր հարցմանն ի պատասխան, ընկերությունից հայտնեցին, որ «էջի գլխավոր նկարի մեջ Հայաստանի քարտեզ օգտագործված չէ և որևէ կերպ անդրադարձ չի արվում»: 

Ըստ ընկերության ներկայացուցչի՝ պարզվում է՝ նկարում հիմք է ընդունվել կնոջ գլխի կոնտուր, ով ուղղել է հայացքը դեպի ներդրումներ Հայաստանում «Invest Armenia»։ Սակայն այդ կնոջ գլուխը ոչ թե ՀՀ քարտեզի տեսքով է, այլ՝ Անահիտ Աստվածուհու կիսանդրու։

«Ընտրվել է Անահիտ դիցուհու կիսանդրին՝ որպես հիմք, քանի որ նա պտղաբերության և արգասավորության աստվածուհին է, ինչը մեր ընկերության նպատակն է` Հայաստանը ներդրումների միջոցով դարձնել հզոր երկիր»:

Այս պատասխանի հետ մեկտեղ ընկերությունից ուղարկել են նաև Անահիտ աստվածուհու կիսանդրու լուսանկարը։

Մեր դիտարկմանը, որ լոգոյում պատկերված կնոջ ուրվագիծն ավելի շատ ՀՀ քարտեզն է հիշեցնում, այլ ոչ թե աստվածուհու պատկերը, ընկերության մեր զրուցակիցը չհամաձայնեց։ Ամեն դեպքում նա նշեց, որ այս դիտարկումը հետագայում հաշվի կառնվի։

«Ձեր բարձրացրած հարցը Ռեբռենդինգի շրջանակներում անպայման հաշվի կառնենք»,-պատասխանեցին ընկերությունից։

 

Իհարկե կասկած չկա, որ իրականում տարբերանշանի պատկերը Հայաստանի քարտեզն է, այլ ոչ թե Անահիտ աստվածուհու պատկերը (դրանք նման են, ինչպես ջրի 2 կաթիլը)։ Սակայն մյուս կողմից էլ չենք բացառում, և ուզում են հավատալ, որ ոչ մի դիտավորություն չկա, այլ տարբերանշանի ձևավորման ժամանակ, ձևավորողները մատների արանքից են նայել քարտեզի ամբողջականության հարցին և ավելի շատ ուշադրություն դարձրել են դիզայնին՝ լոգոյի մեջ չընդգրկելով 2 մարզն ամբողջությամբ ու մի քանի համայնքներ․․․․

Ամեն դեպքում հուսով ենք, որ ընկերությունը կգտնի համապատասխան ձևավորողի, ով ճիշտ ու նպատակային նշանակություն կտա լոգոյին և պատկերները կներկայացնի ամբողջական, որպեսզի դրանք չասոցացվեն օրակարգային խնդիրների ու թշնամուն հանձնվող տարածքների հետ։ Հատկապես, որ քարտեզի ամբողջական տեսքից ավելի գեղեցիկ լուծումներ կարելի է ստանալ․․․․ եթե իհարկե տարածքների հետ կապված դիտավորություն չկա․․․

 

NEWSPRESS.am