Ռազմագերիների հարցի լուծումը պետք է լինի հնարավորինս արագ. Ժակ Մեր
«Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին խնդրել եմ ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ. լուծումը պետք է լինի հնարավորինս արագ»։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեջբերելով ALDE քաղաքական խմբի ղեկավար Ժակ Մերի թվիթերյան գրառումը։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE)» քաղաքական խմբի ղեկավար Ժակ Մերը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«Իմ գործընկերներ Էդմոն Մարուքյանի, Հովհաննես Իգիթյանի և ALDE քաղաքական խմբի անունից Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին խնդրել եմ ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ. լուծումը պետք է լինի հնարավորինս արագ»,-հայտարարել է նա։