«ՊՍԺ»-ի 2 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով
Ֆրանսիական «ՊՍԺ»–ն նշել է, որ թիմում կան կորոնավիրուսով հիվանդ ֆուտբոլիստներ։ Մարկո Վերատտիի և Աբդու Դիալլոյի թեստերը դրական պատասխան են ունեցել։
2 ֆուտբոլիստներն էլ մեկուսացվել են և չեն մասնակցի Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի խաղին, որ կկայանա հունվարի 31-ին։
Ընդգծենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել թիմի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի մոտ։