Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Հասարակություն

Մեծացել է խոսքի ազատության դեմ անհանդուրժողականությունը․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ «Մեծացել է խոսքի ազատության դեմ անհանդուրժողականությունը»: 

«Հունվարի 28-ին՝ Եռաբլուրում Yerkir.am-ի լրագրող Լիանա Սարգսյանի հարցին՝ «դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է», Փաշինյանը, պատասխանել է. «Մի րոպե, թղթի վրա գրեք մեջբերումը, իմ մեջբերումը կբերեք Դուք անձամբ՝ թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ, և ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»:

Լիանա Սարգսյանը հունվարի 29-ին՝ ընդունելով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանը, պաստառի վրա գրել էր վարչապետի ԱԺ ամբիոնից հնչեցրած միտքը՝ «ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով» և մոտեցել էր կառավարության շենքին, որտեղ բողոքի ակցիա էին իրականացնում նաև նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում տները կորցրած քաշաթաղցիները։

Լիանա Սարգսյանը 20 րոպե ժամանակ էր տվել վարչապետին, որպեսզի վերջինս կատարի իր խոստումը։ Այդ ընթացքում կառավարության շենքին են մոտեցել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները և հարձակվել են լրագրողի վրա՝ հրելով խլել պաստառն ու պատռել այն։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խոսեց Լիանա Սարգսյանի հետ, որն իր խոսքում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն՝ իր կարծիքով, ուղղորդված էին այնտեղ գտնվում և ուղղորդված էլ հարձակվել են իր վրա։ Նա նաև հավելեց, որ միջադեպից հետո, ոստիկաններն ընդունել են, որ լրագրողի վրա հարձակվողը փաստացի վնասել է Լիանային պատկանող գույքը և առաջարկել են ոստիկանությունում դիմում գրել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ խոսքի ազատության դեմ անհանդուրժողականությունը մեծացել է, և նմանատիպ միջադեպերի պատասխանատվությունը կրում են իշխանությունները, որոնք, իրենց հերթին, պարբերաբար թիրախավորում են լրատվականներին ու լրագրողներին՝ այդպիսով լրագրողների վրա հարձակվելու հիմքեր ստեղծելով։

Այս իշխանությունների կառավարման ընթացքում, լրագրողների և լրատվական գրասենյակների վրա հարձակումներն այդպես էլ իրավական որևէ գնահատականի չեն արժանացել, իսկ այսօր ոստիկանները, փաստորեն, ընդունելով, որ հարձակվող կողմը սխալ է, սպասել են մինչև լրագրողը դիմում գրի։ Ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող կնոջը բերման պետք է ենթարկեին, եթե անգամ դեպքի առնչությամբ դիմում չէր գրվել։

«Մեդիա պաշտպանը» նախաձեռնությունը անհանգստացնող է համարում ստեղծված իրավիճակը և հորդորում է լրագրողներին ու լրատվական համայնքին միասնական պայքարել ամենաթողության դեմ»,- ասված է հայտարարության մեջ։