Դաշնակցությունը վերջակետ դրեց սոցիալական վստահությանը
«Կարծում եմ դեկտեմբերի 6-ը հայ ժողովրդի արժեքային ծիսադաշտում տեղ կզբաղեցնի «Ամոթի օր» անվամբ, ընտրակեղծիքները, ճնշումները ամենուրեք էին»,- newspress.am–ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ հավելելով, որ իշխանությունների գործելակերպը կանխատեսելի էր:
Անդրադառանալով այն հարցին, թե խորհրդարանական ընդդիմությունը՝ մասնավորպես ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և Դաշնակցությունը որքանո՞վ են պայքարում ընտարկեծիքների դեմ և ինչպիսի՞ վարաքագիծ դրսևորեցին որպես ընդդիմադիրներ: Հրանուշ Խառատյանն ասաց, որ ԲՀԿ-ն որքան էլ իրեն ընդդիմություն է հռչակել, միևնույն է հասարակությունը նրան ընդդիմություն չի ընկալում, երեկ էլ Դաշնակցության հետ միասին Բաղրամյան 26-ում էին, այն ինչ իրական ընդդիմությունը, անկախ նրանից թե սահմանադրական փոփոխությունների կողմնակից էր, թե ոչ, աղավաղող ընտրակեղծիքների դեմ կպայքարեր: Ըստ Հրանուշ Խառատյանի ՝թեև ՕԵԿ-ն էլ իրեն թունդ ընդդիմադիր է հռաչկել , ժամանակին Արտաշես Գեղամյանն ավելի ընդդիմադիր գործիչ էր ընկալվում:
Իսկ Դաշնակցությունն էլ այս քայլով վերջակետ դրեց սոցիալական վստահությանը. «Իր քայլերով համաձայնեց կեղծիքների հետ, ըստ էության համաձայնելով նաև նախկինում եղած անօրինականությունների հետ, Դաշնակցությունը դարձավ մասնակից այս ամենին»,- եզրափակեց ազգագրագետը: