Ադրբեջանը ստացել է իր բոլոր ռազմագերիներին. «Эхо Москвы»
Հայաստանը և Ադրբեջանը վիճել են 140 գերիների վերադարձի հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է «Эхо Москвы» կայքը:
РБК-ն հղում անելով ռուսական դիվանագիտական աղբյուրներին հայտնում է, որ նրանց անունները դեռ գերիների փոխանակման ցուցակում են։ Մինչդեռ Ադրբեջանն արդեն ստացել է իր բոլոր ռազմագերիներին։
Բաքուն պնդում է, որ իրենց մոտ պահվող անձիք ենթակա չեն փոխանակման։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանը գերեվարելով մեր հայորդիներին, հարուցել է արհեստածին քրեական գործեր՝ նրանց վերագրելով սարքովի մեղադրանքներ։