Մարտունիում ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում. VIDEO
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել
«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկն է, ով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ վիրահատվել էր:
Գլխի շրջանում կատարված ծանր վիրահատությունն անցել էր լավ։ Բժիշկների շնորհիվ Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում».․․
Հոկտեմբերի 20-ին Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: