Արդեն 4 ամիս մարդիկ ապրելու հնարավորություն չունեն. քաշաթաղցիներին եկող շաբաթ կհանդիպի փոխվարչապետը (Տեսանյութ)
Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաշաթաղցիները չորեքշբթի օրը կհանդիպեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայկազյան համայնքի ղեկավարը:
Նա նշեց, որ հանդիպել է վարչապետի օգնականի հետ, որն ասել է, որ չորեքշաբթի օրը կհանդիպեն փոխվարչապետի հետ՝ քննարկելու իրենց խնդիրները:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի Քաշաթաղի համայնքի բնակիչները, որոնք պահանջում էին իրենց ապահովել տանիքով: Նրանք նշում էին, որ իրենց բռնի ուժով են հանել իրենց տներից, և իրենք պետությունից նպաստ չեն ուզում ստանալ, ուզում են համարժեք փոխհատուցում՝ իրենց կորցրածի դիմաց: