ՀՀ 4 ղեկավարների օրոք ՀՆԱ-ի ամենաբարձր աճը գրանցվել է 2001-2008թթ․
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հրապարակել է ՀՀ 4 ղեկավարների օրոք ՀՆԱ-ի աճի տեմպը ներկայացնող գրաֆիկ պատկեր։
Ըստ այդ պատկերի Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, մասնավորապես 2001-2008թթ․-ին։ ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2003թ․-ին՝ 14 %։ Համախառն ներքին արդյունքի ցուցանիշն անկում է ապրել 2009թ․-ին՝ -14․1 %, այնուհետև կրկին աճել։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում ՀՆԱ ցուցանիշը պարբերաբար տատանվել է, նրա օրոք ՀՆԱ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2017թ․-ին՝ 7․5 %:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման շրջանում ՀՆԱ ամենաբարձր ցուցանիշը եղել է 2019-ին՝ 7․6 %, որից հետո՝ 2020-ին այն նվազել է՝ -8․5 %։