«Միլանը» չի պատժի Զլատան Իբրահիմովիչին
Օրեր առաջ միլանյան դերբիի շրջանակներում Իբրահիմովիչի և Ռոմելու Լուկակույի միջև բախումը քննարկվում է մինչ օրս։
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից` միլանյան ակումբը չի պատրաստվում պատժել Զլատանին։ Մի շարք սպորտային կայքեր նշում են, որ Զլատանը ռասիստական արտահայտությամբ վիրավորել է Լուկակուին, սակայն Զլատանն անձամբ թվիթթերյան իր էջում գրառում էր կատարել և բացառել, որ իր արտահայտություններում եղել են ռասիստական ինչ-որր բան։
Ընդգծենք, որ երեկ ֆրանսիացի Պոլ Պոգբան ևս բացառեց այդ ամենը։
Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան և Ռոմելու Լուկակուն միասին հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։