Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Հասարակություն

Սրանք այն ժամակներն են, երբ ցինիզմն է ուղիղ ճանապարհ... գրականագետ

«ԹՂԹԻ ՎՐԱ...» խորագրով գրականագետ Սերժ Սրապիոնյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խուսափողական այն հարցադրմանը, թե «ես հայտարարել եմ, որ Շուշին ադրբեջանակա՞ն է»...  

Գրականագետը մասնավորապես գրել է.

«Հանրակրթական դպրոց, 10 տարի եթե մեկը գոնե օրումեջ հաճախել է, ապա գիտե՝ նախադասությունը բառերի որոշակի շարադասություն է, որ ամփոփ միտք է արտահայտում։ Միտք, այսինքն՝ իմաստ։ Եվ այդ միտքը, այսինքն՝ իմաստը, լինում է ուղիղ կամ փոխաբերական, հիմնական կամ երկրորդական և այլն։ Մարդը, եթե կարող, ունակ նյութ՝ ուղեղ ունի գանգատուփում, ուրեմն միանգամից հասկանում է այդ շարակարգված բառերի, այսինքն՝ նախադասության ուղիղ կամ հիմնական իմաստը։ Եվ ավելին՝ արտածում, մակաբերում է նաև երկրորդական և, ինչու՞ ոչ, փոխաբերական իմաստն էլ։ Կարճ ժամանակ առաջ թշնամական երկրի մի ղեկավար, որպեսզի մոլորակի մարդկությանը «ճիշտ» խաբի, հայտարարեց, թե՝ «90-е гг население Шуша 98%-в были азарбайджанци»։

Եվ ուրեմն՝ օրումեջ դպրոց հաճախած, բայց կրթությունը կիսատ թողած աշակերտն անգամ սա ընկալում է, թե Շուշին ադրբեջանական քաղաք է։ Ու հիմա, դրանից կարճ, շատ կարճ ժամանակ անց մի այլ՝ ամենևին էլ ոչ թշնամական, այլ հարազատ, Հայրենիք կոչվելու չափ հարազատ երկրի բարձր ամբիոնից այդ երկրի թիվ մեկ պաշտոնն զբաղեցնող մի ուրիշ «ղեկավար», նույնպես ի լուր աշխարհի հարց է հղում, թե՝ «և ուրեմն՝ դուք ուզում եք ասել, թե 90 և ավելի %-ով ադրբեջանցիներով բնակեցված քաղաքը հայկական է՞»։

Համեմատեք այս 2 նախադասությունները։ Իմաստները, եթե հակադիր եք համարում, ուրեմն՝ չի ասվել այն ինչ ընկալվել է։ %-ների տարբերությունը հաշիվ չէ, որովհետև 90-ից ավելը ոնց որ թե կարող է համարվել նաև 91-ը կամ հենց 98-ը։ Նույնիսկ 99-ը։

Ուրեմն՝ իմաստները եթե նույնը չեն, ապա գոնե մոտ են նույնը լինելու չափ։
Այս նույնի, լավ, ընդունենք՝ շատ մոտի առեղծվածը հետաքրքրել է մի փոքրամարմին, նուրբ ու փխրուն կազմվածքով մի լրագրողուհու։ Բայց համարձակ լրագրողուհու։ Համարձակ եմ ասում, որովհետև այդ աղջնակը խիզախեց մոտենալ արնամած ու կատաղի աչքերով, գոմշացուլ հիշեցնող մարդակերպերով շրջապատված այդ «ղեկավարին» ու հարցնել, թե՝ «դուք է՞լ եք Շուշին ադրբեջանական քաղաք համարում»։

Իսկ արձագանքը ավելի քան համարժեք էր, թե՝ ես էդպիսի բան եմ ասե՞լ։

«Դե ուրեմն՝ թղթի վրա կգրես, անձամբ էլ կբերես ու ես ուղիղ եթերով կպատասխանեմ»։
Բա՞, հարրգելի՛ լրագրող, տեղդ իմացիր, թե չէ՝ ուղիղ եթերով կստանաս պատասխանդ։ Ու քեզ ո՞վ է իրավունք տվել՝ կարգին կրթություն ստանալով՝ նախադասության թեկուզ երկրորդական, բայց ճիշտ իմաստն արտածես-մակաբերես։ Ուղիղ ասվել է՞, թե Շուշին ադրբեջանական է։ Չէ՛։ Ուրեմն համարձակությունդ քե՛զ պահիր ու անապացուցելի հարցեր մի՛ տուր։

Էդ էլ չլինի էն դեպքը, որ շահարկում եք, թե ասվել է՝ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է։ Կարո՞ղ է՝ դրանով էլ է ասվել, թե Շուշին ադրբեջանական է։ Տեղդ նստի՛ր, թե չէ կփռվես ասֆալտին, հաաա։

Հ.գ․ Աղջի՛կ ջան, խոհեմությու՛ն արա, թղթի վրա մի՛ գրիր ու մանավանդ անձամբ մի՛ տար։ Ո՞վ իմանա՝ էլ ինչ փորձանքների կհանդիպես։ Ախր, ջահել ես, մեղք էս։ Ուղղակի հիշի՛ր, սրանք այն ժանակներն են, երբ ցինիզմն է ուղիղ ճանապարհ»;