Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Դավաճանները մեր ազգի մեջ հավերժ են. 2018-ին մենք քաջալերեցինք նրանց մուտք. Արա Վարդանյան

Երբ Արցախը մերն էր, մենք Ռուսաստանին պետք էինք։ Հիմա, երբ Արցախը մերը չէ, Ռուսաստանն է մեզ պետք։ Երբ Արցախը մերն էր, Արևմուտքը ուզում էր, որպեսզի մենք ոչնչանանք։ Հիմա, երբ Արցախը մերը չէ, արևմուտքը կրկին ուզում է որպեսզի մենք վերանանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

«Կան բաներ, որոնք հավերժ են...

Հավերժ են նաև մեր ազգի միջի դավաճանները։ Իրենք միշտ կան, միշտ։ Այլ հարց է, թե ինչքան ժամանակ ենք մենք կարողանում իրենց իշխանությունից հեռու պահել։
2018-ին չկարողացանք, ավելին քաջալերեցինք իրանց մուտքը...

Մենք ունենք ազգընտիրների լուրջ պակաս, այ դա մեր մոտ ամենասարսափելին է։ Մեր ազգընտիրները չգիտես ինչու պատմականորեն, սպանվում են, մերժվում են, ատելության առարկա են դառնում հենց հայ հասարակության կողմից։

Մենք հերոսներին մերժող ժողովուրդ ենք, մենք հերոսներին սպանող ժողովուրդ ենք, մենք հերոսներին նսերմացնող ժողովուրդ ենք։ Մեզ այդ հերոսները պետք չեն, մեզ պատմականորեն «փրկիչներ» են պետք։

Զավեշտը դրանում է, որ «փրկիչները» սովորաբար գալիս են հենց հերոսներին ու ազգընտիրներին վերացնելու համար։ Իսկ ամենավատն այն է, որ իրենք դա չեն էլ թաքցնում, ավելին բացահայտ հայտարարում են, որ գալիս են հենց դրա համար։
Գիտեմ, դժվար է դա ընդունել, գիտակցել, բայց սա անհերքելի փաստ է։
Այսօր նման մի «փրկչի» պատճառով մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ` անկախությունը, Արցախը, հաղթանակած լինելու բերկրանքը և կրկին աչքերը լայն բացած իրար վրա ենք նայում ու ասում` այս ի՞նչ եղավ...

Եղավ այն, ինչ պարբերաբար մեր ազգին լինում է։ Մի զարմացեք, մենք հայերս այսպիսի հատկություն ունենք. հենց դառնում ենք անկախ, ուժեղ և հաղթանակած, միանգամից լծվում ենք սարքածը քանդելուն։ Քանդում ու կրկին նորից ենք սկսում կառուցելը։
Այսօր կա միայն մեկ հարց. ե՞րբ ենք այս անգամ անցնելու կառուցմանը, ինչքա՞ն դեռ պետք է քանդենք։

Որոշողն էլ միայն մենք ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս։ Միայն հիշեք, որ երբեմն, երբ ոչնչացնում են ամեն բան, կրկին կառուցել չի ստացվում...»,-գրել է Վարդանյանը: