Պուտինն ամուսնացել է
Ռուս երգիչ և պատգամավոր Իոսիֆ Կաբզոնը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր ամուսնության մասին:
ՌԴ ղեկավարի, այսպես կոչված, երկրորդ կնոջ մասին , պատգամավորը հայտնել է Собеседник պարբերականին տված հարցազրույցում:
Կոբզոնը խոստովանել է, որ իր ծանոթ օտարերկրացիները հաճախ են հարցնում իրեն, թե երբ է վերջապես Ռուսաստանի նախագահը երկրոդ անգամ ամուսնանալու:
«Այդ մարդկանց հարցերին ես պատասխանում եմ. նա արդեն վաղուց է ամուսնացել… այո: Նա ամուսնացել է Ռուսաստանում, քանի որ բացի Ռուսաստանից նրա համար այլ երկիր գոյություն չունի»,- ասել է արտիստը:
Վերջում Իոսիֆ Կոբզոնը հայտարարել է. «Գիտեմ, որ ոչ բոլորն են սիրում Պուտինին, բայց ասեք ինձ, թե ինչու համար չեք սիրում նրան, և ես գուցե ձեզ հասկանամ»:
Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Պուտինը պաշտոնապես հայտարարել է իր 30 տարվա կնոջ` Լյուդմիլայի և իր ամուսնալուծության մասին: Հայտնի է նաև, որ նախագահը արդեն մի քանի տարի է սիրավեպի մեջ էր մարմնամարզուհի Ալյոնա Կաբաևայի հետ: Ասում են, որ Կաբաևան անգամ հասցրել է Պուտինին երեխաներ պարգևել: