Պատերազմի ժամանակ վիրավորում ստաված ազատամարտիկ Վահան Բադասյանին բերման են ենթարկել ԱԱԾ
Նա այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև որպես թշնամի։ Ի՞նչ ճանապարհով,տարբեր, ընդհուպ, ֆիզիկապես հեռացնելը։
Թշնամուն պետք է վերացնենք, զենքի միջոցով նաև։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»: Հիշեցնենք, որ անցյալ տարի դարձյալ բանակի տոնին Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ն «ասֆալտին էր պառկեցրել» Նարեկ Սամսոնյանին, Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին և մի շարք այլ ընդդիմադիր գործիչների՝ տեսանկարելու և Փաշինյանին կադրերը փոխանցելու համար: