Հայաստանում այսօր ձևավորվում է երկու քաղաքական բևեռ` Միքայել Մինասյան և Ռոբերտ Քոչարյան. Հարությունյան
Հայաստանում այսօր ձևավորվում են երկու քաղաքական բևեռներ` Միքայել Մինասյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Չկան այլ ուժեր և այլ մարդիկ,- նման գրառմամբ է հանդես եկել ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Հարությունյանը։
«Նիկոլը, ինչպես ասում են, արդեն քաղաքական դիակ է, և նրան մնում է միայն աղոթել ու հավատալ Քոչարյանի հաղթանակին։
Ռոբերտ Քոչարյանը` բավականին պարզ և ուժեղ ղեկավար է։ Նա Հայաստանին կբերի ստաբիլություն, տնտեսությունը և բանակը աստիճանաբար կվերականգնվեն, արտաքին հարաբերությունները դաշնակիցների հետ կկայունանան, բայց այնուամենայնիվ` նիկոլը չի պատժվի։ Քոչարյանը գործի մարդ է, և այսպես կոչված վենդետաները, երբեք նրա քաղաքականության մաս չեն կազմել։ 1998-ին, երբ Քոչարյանը ստանձնեց երկրի ղեկը, Հայաստանը լցված էր ապօրինի հարստացած մարդկանցով և մարդասպաններով։ 90-ականների հանցագործներից ոչ մեկը չձերբակալվեց, բայց փոխարենը Հայաստանը զարգանում էր ահռելի տեմպերով և հետ հայացք գցելով, գուցեև ճիշտ է եղել նման քաղաքականությունը։
Միքայել Մինասյանը նոր դեմք է Հայաստանի քաղաքական դաշտում։ Նա գաղափարապես տարբերվում է բոլորից։ Ըստ ստացված տպավորությունների, նա իսկապես հայամետ ղեկավար կարող է լինել Հայաստանի համար։ Նա ոչ Ռուսաստանի ենթական է, ոչ էլ Արևմուտքի։ Նա ունի բոլոր լծակները` երկիրը կառավարելու և իր գաղափարները կյանքի կոչելու համար։ Միքայել Մինասյանի օրոք` նիկոլ փաշինյանը և նրա հանցակիցները իրենց կյանքի մնացյալ հատվածը կանցկացնեն բանտում։ Բայց այս ամենի հետ մեկտեղ մենք չգիտենք, թե կարող է արդյոք նա ոտքի կանգնեցնել այս աղետյալ և փշրված երկիրը։
Անձամբ ես դժվարանում եմ ասել, թե որ տարբերակով պետք է շարժվի Հայաստանը»,- նշել է նա։
