Մոսկվայի կանգառներից մեկում պայթուն է եղել. կա 3 վիրավոր
ՌԴ ոստիկանության Մոսկվայի գծով հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Անդրեյ Գալիակբերովի փոխանցմամբ` պայթունի հետևանքով ամբողջովին փշվել է ապակին, որի կտորները թռել են կանգառում գտնվող քաղաքացիների վրա: Ապակու բեկորներից վիրավորվել է 3 մարդ:
Նրանցից 2-ը հոսպիտալացվել են, իսկ երրոդին բժշկական օգնություն են ցուցաբերել տեղում: Նախնական տվյալների համաձայն ` պայթունը հնարավոր է առաջացած լինի պայթուցիկ նյութերից պատրաստված ինքնաշեն տուփից, որը հնարավոր է կանգառ են նետել կամ մեքենայի պատուհանից, կամ էլ հարակից բազմահարկ շենքի պատշգամբից: Պայթունը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան: Դեպքի վայում աշխատում են ոստիկանները, հարուցվել է քրեական գործ: