Պոլ Պոգբան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ասել է, որ մտադիր է ակումբի հետ քննարկել պայմանագրի երկարաձգման հարցը:
«Ես գործող պայմանագիր ունեմ: Ես այստեղ եմ և հաճույք եմ ստանում խաղից: Բոլորն էլ գիտեն, որ պայմանագրին մնացել է մեկ տարի: Ես պատրաստվում եմ խոսել ակումբի հետ: Տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ ավարտվում: Հիմա իմ նպատակն է ինչ-որ բան շահել: Սա միակ բանն է, որի մասին ես մտածում եմ: Ես ուզում եմ հաղթել: Ինձ դա պետք է: Ես ուզում եմ խաղալ լավագույն խաղացողների, բարձրակարգ ակումբների դեմ, դա լավ մոտիվացիա է: Սա իմ շարժիչն է »։
Ընդգծենք, որ ավելի վաղ նշվում էր, որ ամռանը Պոգբան կփոխի ակումբային գրանցումը։