Փարիզում 9 մարդ է բերման ենթարկվել՝ ուկրաինացի դեռահասին ծեծելու համար
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ինը անչափահասի՝ Փարիզում 15-ամյա ուկրաինացի դեռահաս Յուրիի վրա հարձակման դեպքով։Այս մասին հաղորդում է Point ամսագիրը ՝ վկայակոչելով դատախազներին:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքի 15-րդ թաղամասում: Պատանին ընկերների շրջապատում էր, երբ նրա վրա հարձակվել են: Դպրոցականներին հաջողվել է փախչել, իսկ Յուրին սայթաքել է, հարձակվողները ծեծել են նրան: Տեսախցիկների տեսագրությունները, որոնք ավելի ուշ հայտնվեցին սոցիալական ցանցերում, ցույց են տալիս, որ հարձակմանը մասնակցել է մոտ 10 մարդ:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետտին հայտարարել է, որ 15-ամյա երիտասարդի վրա հարձակումը անպատիժ չի մնա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է գտնել ու պատժել ուկրաինացի դեռահասի վրա հարձակված անձանց: