Սմբատ ջան, այսօր Հայոց Բանակի օրն է. բայց դու չկա՛ս... Հպարտ ենք, որ քեզ նման որդի ենք մեծացրել. զոհված զինվորի հոր գրառումը
Արցախյան պատերազմում զոհված զինվոր Սմբատ Մազմանյանի հայրը` Հմայակ Մազմանյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«ՍՄԲԱՏ ջան այսօր 28.01.2021թ. Հայոց Բանակի օրն է։ Բայց դու չկա՛ս։
Ֆիզիկապես միա՛յն չկաս, քանի որ քո հաղթական ու հերոսական Ոգիդ անընդհատ հարազատ ու ջերմ ընտանեկան հարկիդ տակ է՝ մեր սրտերում։ Կարծում եմ նաև բազմաթիվ հարազատների, բարեկամների,ընկերների, ծանոթների և ճանաչողների սրտերում։ Նաև բազմաթիվ չճանաչողների հիշողության մեջ։ Հպարտ ենք,որ քեզ նման տաղանդավոր, բազմակողմանի և հայրենասեր որդի ենք մեծացրել, դաստիարակել և տվել ԿՅԱՆՔԻՆ։
ՍՄԲԱՏ ջան սակայն դու ճակատագրի կամոք ընտրեցի՛ր կամ ստացա՛ր ...
ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ... Երևի տեղին է հիշել հույն տաղանդավոր և նշանավոր ողբերգակ և դրամատուրգ Մենանդրոսի նշանավոր,թևավոր դարձած խոսքը.
--ՆՐԱՆՑ ՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ, ՇՈՒՏ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ ԿՅԱՆՔԻՑ...
Նկարում՝ Սմբատ Մազմանյան որդիս Երևան մայրաքաղաքում դպրոցական ռազմական հանրապետական օլիմպիադայի հաղթական ավարտից հետո, 2֊րդ կարգի մեդալը կրծքին,պաշտպանության նախարարի անվանական պատյանով ժամացույցը ձեռքին։

(Նշեմ նաև,որ հաջորդ տարվա հանրապետական օլիմպիադայում որդիս դարձյալ հաղթող էր,այս անգամ 3֊րդ կարգի մեդալը կրծքին...)։
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ԵՎ ԵՐԲԵ՛Ք, ԼՍՈՒ՛Մ ԵՔ,ԵՐԲԵ՛Ք ՉՊԱՐՏՎԱԾ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՄԱՀ ՔԱՋԱԶՈՒՆՆԵՐ...»: