Վարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
Հասարակություն

Սյունիքում կան հատվածներ, որոնցով ադրբեջանցիները մեքենայի համարը փոխելով կարող են գալ Երևան. Ռոբերտ Քոչարյան VIDEO

Այն, ինչ կատարվում է Սյունիքում, ուղղակի խայտառակություն է։ Այս մասին լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նկատեց, որ Սյունիքում կան հատվածներ, որոնցով ադրբեանցին կարող է իր մեքենայի համարը փոխել, քշել մինչեւ Երեւան, պտտվել եւ հետ գնալ, եւ ոչ մի տեղ նրան չեն կանգնեցնելու եւ հարցնեն, թե դու ով ես, ինչ նպատակներով ես դու այստեղ։ 

«Սա նորմալ չէ, դա կառավարության առաջին գործառույթն է, սահմանադրությամբ ամրագրված։ Նաեւ պարտավորություն է։ Չկա պետություն, որն իր երկրի սահմանները չի պաշտպանում։ Երբ սահմանների պաշտպանությունը փաստացի դրվում է գյուղապետերի վրա, նորմալ երեւույթ չէ։ Երբ այն ժամանակ գյուղապետերը զանգում էին եւ պաշտոնյաներից հարցնում էին՝ ինչ անենք, եկել է ադրբեջանցի զինվորականը եւ մեգաֆոնով ասում է՝ պետք է հետ գնաք այդ դիրքերից։ Չենք ուզում հետ գնալ, վտանգավոր է, այդ բարձունքը կարեւոր է, ասում էին՝ եթե կարող եք, պահեք։ Կարծես պետությունը կապ չունենա, կարծես դու կողքից ինչ-որ բանի երկրպագու ես։ Գյուղապետերն էլ հանկարծ որոշեին, որ պահում են, հետո կոտորվեին, դրա պատասխանն ով է տալու։ Մի՞թե մեր սահմանների պաշտպանությունը օրենքներով, օրենսդրությամբ դրված է գյուղապետերի վրա։ Եթե Շուռնուխում, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանի հետ վարչապետի բանավոր պայմանավորվածությամբ, ինչ-որ տներ պետք է հանձնեն, ապա ոչ թե պետք է ադրբեջանցին գա այդ գյուղացուն ասի՝ քեզ 24 ժամ ժամանակ, այլ մեր պաշտոնյան պետք է գնա չոքի այդ գյուղացու առաջ, ներողություն խնդրի, մեր պետությունը պետք է իրենց տեղափոխի, կրկնում եմ՝ չոքած պետք է ներողություն խնդրի, ի վերջո, մարդը տան վկայագիր ունի՝ պետության կողմից։ Դուք պետություն ե՞ք, թե ինչ-որ թափառախումբ։ Ո՞վ եք դուք։ Սյունիքը բացահայտեց այսօրվա ուղղակի խայտառակ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ն», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Այժմ Սյունիքի ամենամեծ կոմբինատը հայտնվել է փակվելու վտանգի առաջ, տնտեսապես մարզը թուլացնլու միտումներ են նկատվում, արդյո՞ք այստեղ չկա Սյունիքը հայաթափելու հեռահար նպատակ, հարցին ի պատասխան ՀՀ 2-րդ նախագահը նշել է․

«Հետո էլ ասեն՝ դժգույն, դժբախտ Սյունիքն ում էր պետք։ Ամեն ինչ սպասելի է այս իշխանությունից։ Երբ նպատակները, քայլերը անկանխատեսելի են, եւ չես կարողանում քո ազգային շահերի տեսանկյունից այդ տրամաբանական շղթան կառուցել, ամեն ինչ հնարավոր է։ Բայց նաեւ չեմ ուզում այդ կոնսպիրոլոգիայի դաշտ մտնել, երբ կասկածամտությունը մարդու գլխի մեջ է մտնում, սկսում է որդի պես անընդհատ քայքայել։ Իսկ եթե ազգի գիտակցության մեջ է դա սկսում մտնել, ուղղակի ազգն է քայքայելու։ Եվ տպավորություն է, որ սա մեր հայ ժողովրդին քայքայելու եւս մեկ գործիք է։ Չբացատրել, տրամաբանական շղթա փնտրողներին այնպիսի վիճակի մեջ դնել, որ մարդիկ տարակուսում են՝ այս ինչ է կատարվում, ինչի համար է այս քայլն արվում կամ այն քայլն արվում, եւ կասկածամտության այդ որդը մտցնում են մարդկանց ուղեղի մեջ։ Դա նույնիսկ ավելի վտանգավոր բան է, քան պատերազմում ինչ-որ բան թաքցնելը։ Երկարատեւ առումով, սա ազգը քայքայելու գործոն է դառնում»։

Հարցին, որ Սյունիքից հանձնվել են միայն այն հատվածերը, որոնք գրավել էին Քոչարյանը եւ մինչեւ 2018-ը հերոս համարվողներն էին գրավել Ադրբեջանից, բայց Սյունիքից ոչ մի միլիմետր չի հանձնվել, երկրորդ նախագահն ասել է․

«Բռավո․ եթե այդ մարդիկ կարողանում են արտահայտվել նման կերպ, հետո հանգիստ փողոց դուրս գալ, աշխատանքի գնալ, շփվել հարեւանների հետ, հարցազրույցներ տալ, ուրեմն մենք՝ որպես ազգ, գոյատեւելու, ուժեղանալու ներքին ռեսուրս չունենք։ Կարող են լինել մարդիկ, որ այդպիսի մտքեր են արտահայտում, բայց նրանք այս երկրում պետք է լուսանցքում հայտնվեն։ Մարդիկ ուղղակիպետք է մերժեն նման կարգի մտածելակերպն ընդհանրապես։ Մենք շագրենի կաշվի պես ուղղակի փոքրանալու ենք»։